
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել են կանանց 80-րդ առաջնության 4-րդ տուրի պարտիաները:
Այս տուրում հաղթանակ են տարել Աննա Խաչատրյանը, Պոլինա Կոբակը, Մարիամ Ավետիսյանը: Ոչ-ոքի է ավարտվել Լիլիա Դանիելյան-Միլենա Գասպարյան, Սուսաննա Գաբոյան-Սյուզաննա Առաելյան պարտիաները:
4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 3,5 միավորով Աննա Խաչատրյանն է: 3-ական միավոր ունեն Լիլիա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը:
Հայաստանի առաջնության 5-րդ տուրը կկայանա հունվարի 18-ին: Առաջնությանը կավարտվի հունվարի 22-ին: