ՀՀ կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց հերթական վարկային ծրագրերին, որոնք Կառավարությունը կվերցնի միջազգային բանկերից։
Նախ հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ Դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է 236,0 մլն. Եվրո վարկ վերցնել։
Սա նախատեսված է Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային ենթահատվածը կառուցելու համար։
Մասնավորապես՝ համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է կլիմային եւ աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը, ըստ Կառավարության, հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։
Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են՝ ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում՝ նաեւ ամրացված կողնակներ), 3 երթեւեկելի գոտիներով (3,30 մ) ճանապարհի կառուցումը, ինչպես նաեւ 3 թունելների, 16 կամուրջների, 83 հեղեղատների, 28 հենապատերի կառուցումը։
Մեկ այլ որոշմամբ՝ հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչեւ 26.000.000 եվրո վարկ՝ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV» ծրագրի համար եւ մինչեւ 2.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման եւ խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:
Բացի դրանից՝ ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների հնարավորություն է ընձեռում ստանալ մինչեւ 40.000.000 եվրո արտոնյալ վարկ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացում. փուլ V» ծրագրի համար, որը Վերականգնման վարկերի բանկի միջոցով հատկացվում է Զարգացման հանրային համագործակցության շրջանակում, ինչպես նաեւ մինչեւ 1.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման եւ խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:
Ընդ որում, այս դեպքում Կառավարությունը Վերականգնման վարկերի բանկին որոշեց ազատել ուղղակի հարկերից, որոնք ՀՀ-ում ենթակա են վճարման՝ կապված նախագծի 1-ին հոդվածում նշված ծրագրերի կամ 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված պայմանագրերի կնքման եւ իրականացման հետ։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կառավարությունը հունվարի 16-ի նիստում պետք է որոշում կայացներ Եվրոպական ներդրումային բանկից եւ Ասիական զարգացման բանկից 236 մլն եվրո նոր վարկ վերցնելու մասին։
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Դիմակայուն եւ ներառական տնտեսական միջանցքի բարելավման ծրագրի» համար վարկ տրամադրելու մասին համաձայնագրով համաֆինանսավորվող Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությանն աջակցելն է՝ կառուցելու Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային ենթահատվածը։
Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է կլիմային եւ աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը»։
Շարունակությունը՝ ArmLur.am կայքում
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Shoonch. ԲԱՐՁՐՈՐԱԿ ՋՈՒՐ ԵՎ ԹԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԿԱԹԻԼՈՒՄ
Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական «Shoonch» ջրերի արտադրությունը։
Բրենդի անվանումն ու շշերի դիզայնը մշակելիս Shoonch-ի հիմնադիրներն ուսումնասիրել են համաշխարհային շուկայի տենդենցներն ու ստացել այնպիսի արտադրանք, որն իր ուրույն տեղը կունենա միջազգային շուկայում:
Ապարանի աղբյուրներից հոսող ջուրը Shoonch ջրերի գործարանում անցնում է հատուկ ֆիլտրացիոն համակարգ՝ պահպանելով համն ու քիմիական կարեւոր տարրերը: Գործարանում օրական շուրջ 40.000 շիշ ջուր է շշալցվում:
Shoonch-ը շուկայում ներկայանում է ոչ ստանդարտ 0.4, 0.6 եւ 0.8 լիտր ծավալով ջրի շշերով։
Արտադրության գործընկերը Հայաստանում լիզինգային շուկայի առաջատար «Ակբա» Լիզինգն է, որի աջակցությամբ էլ արտադրությունը համալրվել է առաջատար սարքավորումներով ու ավտոմատ հոսքագծերով:
«Մենք ընտրեցինք Shoonch անունը՝ շուկային նոր շունչ, ոճ եւ տեսք հաղորդելու համար: Առաջին հերթին մենք կարեւորում ենք սանիտարահիգիենիկ պայմաններն ու այն միջավայրը, որտեղ շշալցվում է ջուրը։ «Ակբա» Լիզինգի հետ համագործակցության շրջանակում ձեռք ենք բերել ամբողջական հոսքագիծ, որի արդյունքում այսօր ունենք կանոնակարգված պրոցես՝ սկզբնական վիճակից մինչեւ վերջնական պրոդուկտի ստեղծում։ Որպես գործընկեր՝ «Ակբա» Լիզինգը բավականին պատշաճ եւ օպերատիվ ձեւով օգնել է արագ կազմակերպել բոլոր գործընթացները»,- նշում է «Հեդ Քորփորեյշն» ընկերության գործընկեր, գլխավոր տնօրեն Մնացական Ավետիսյանը։
Shoonch-ն առայժմ առկա է միայն տեղական շուկայում, առաջիկայում կարտահանվի Ռուսաստան, իսկ հետո արտահանման աշխարհագրությունն ավելի կընդլայնվի: Կմեծանա նաեւ տեսականին, շուկա կներկայացվեն գազավորված ու տարբեր համերով ըմպելիքներ:
«Ակբա» Լիզինգի 100% բաժնետերն «Ակբա» բանկն է։
«Ակբա» Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։