
Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը որոշել է շարունակել աշխատանքն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հետ:
«Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականում: Նա հանդիպել է ֆեդերացիայի նախագահի հետ, քննարկել ԱԱ-2026-ի ընտրական փուլի նախապատրաստական շրջանը»,- Matchtv.ru-ի հետ զրույցում ասել է ՂՖՖ տնօրեն Կայսար Բեկենովը:
Ավելի վաղ ղազախական մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե ֆեդերացիայի նոր ղեկավարները նոր մարզիչ են փնտրելու: