Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է պատրաստվում առաջադրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը` Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը: Վերջինս առաջադրվելու է ՀՀԿ-ական գործարար պատգամավոր, սակայն տեւական ժամանակ ՀՀ-ից «անհայտ բացակայող» Հարություն Փամբուկյանի փոխարեն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ռուբեն Հովսեփյանը հաստատեց իր առաջադրվելու մտադրության մասին տեղեկությունները` հրաժարվելով պատասխանել այս մասին այլ հարցերի: «Մնացածի մասին դեռ շուտ է»,-ասաց Հովսեփյանը:
ՆԱԵՎ ԴԱՏԱԽԱԶԻ ԵՂԲԱՅՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ