
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել Իսլամ Մախաչևի դեմ մենամարտը չեղարկելուց հետո։
«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ UFC 311-ից մեջքի վնասվածքի պատճառով դուրս գալու լուրը ճիշտ է։ Սա իմ մարտական կարիերայի ամենադժվար որոշումն էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել UFC-ին՝ ըմբռնման համար և ես անհամբերությամբ սպասում եմ իմ առաջին UFC չեմպիոնական մենամարտին ապագայում։ Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»,- գրել է Ծառուկյանն instagram-ի իր էջում։
UFC 311-ի շրջանակում Իսլամ Մախաչևը կմենամարտի Ռենատո Մոյկանոյի հետ։