
Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել և ավելի քան 80-ը վիրավորվել է վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ռազմական հրթիռակոծության հետևանքով։
Այս մասին ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծումը շարունակվում է, չնայած Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի վերջնաժամկետի մոտենալուն, որն, ըստ նախատեսվածի, ուժի մեջ է մտնելու հունվարի 19-ի առավոտյան: