
Երևան քաղաքում հունվարի 20-ի գիշերը սպասվում է ձյուն։
Հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության ողջ տարածքում 20-ի գիշերը սպասվում է ձյուն։
Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։