Թուրքիան բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում ՀՀ-ի ցուցաբերած համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն իր պաշտոնական էջում անդրադարձել է կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց Հայաստանից Թուրքիա արտահանձնմանը՝ բարձր գնահատելով այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը։

Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ: «Արմենպրես»-ին այս մասին  հայտնել էին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն իրադարձությանն անդրադարձել է X-ի միկրոբլոգում՝ նշելով, որ արտահնձնված անձանցից մեկը կազմակերպված հանցավոր կազմակերպության պարագլուխ Էրքան Յըլմազն է, մյուսը՝ կազմակերպության անդամ Իբրահիմ Կայմակը։ Միկրոբլոգում նաև տեղադրված է տեսանյութ այն մասին, թե ինչպես են երկու հանցագործներին հասցնում Թուրքիա։




Լրահոս