Երգչուհի Հռիփսիմե Ելինյանը երեկ նշում էր իր ծննդյան տարեդարձը: Նրա ամուսինը՝ դերասան, պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանն այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով կնոջ տարեդարձը՝
«Ճակատագիրս, դու եկար իմ կյանք, որ փոխես ամեն ինչ, փոխես դեպի լավը, փոխես ու դառնաս իմ կյանքի հաջողության թալիսմանը: Դու ծնվեցիր ու ճակատագրով դարձար իմը, իմ սերը, կյանքը, արևը, սիրտը: Չեմ պատկերացնում անգամ մեկ օր առանց քեզ, սիրում եմ գժի պես ու ուզում եմ, որ միասին ապրենք շատ երկար, ուզում եմ ծերանանք միասին, լինենք տատիկ ու պապիկ:
Ծնունդդ շնորհավոր… ճակատագիրս»: