France24-ի երկարամետրաժ տեսանյութը, որը վերնագրված է «Բոլոր հայացքները Գազայի վրա. ԱՄԷ-ի դերը հետպատերազմյան ժամանակաշրջանում», ներկայացնում է ԱՄԷ-ի տրամադրած լայնածավալ օգնությունը, բժշկական տարհանումները և ենթակառուցվածքային նախագծերը, ինչպես նաև երկրի դիրքավորումը որպես Գազայի վերականգնման և ապագա զարգացման կարևոր դերակատար՝ միաժամանակ պաշտպանելով խաղաղությունն ու տարածաշրջանային կայունությունը։
• Մարդասիրական օգնության առանցքային հանգույց. ռեպորտաժի հիմքում Էմիրությունների մարդասիրական քաղաք (EHC) տարհարվածներն են: Ներկայումս այստեղ բնակվում է ավելի քան 2200 Գազայի բնակիչ: Զեկույցը հստակ պատկերացում է տալիս հաստատության կողմից տրամադրվող աջակցության վերաբերյալ, ներառյալ դպրոցը, բժշկական և ֆիզիոթերապիայի հաստատությունները, խաղասենյակները և այլ ծառայությունները:
•Օգնություն և ենթակառուցվածքներ. ռեպորտաժը հաստատում է, որ ԱՄԷ-ի տարածաշրջանային խաղաղության ջանքերը թույլ են տվել երկրի մարդասիրական մուտքը Գազա, Եգիպտոսի միջոցով: Գազայի սահմանի երկայնքով, որտեղ երևում են հարավային Ռաֆահ քաղաքի մնացորդները, վավերագրական ֆիլմի ուշադրության կենտրոնում ԱՄԷ-ի ինժեներների աշխատանքն է:
•«Լողացող հիվանդանոց». ռեպորտաժի շարունակության հիմքում եգիպտակա Ալ Արիշ քաղաքի ափին տեղակայված ԱՄԷ-ի «լողացող հիվանդանոցն» է, որը նկարագրվում է որպես «նորագույն տեխնոլոգիաներով և վիրահատարաններով հագեցած կառույց, տարածաշրջանի ամենահեղինակավոր առողջապահական հաստատություններից մեկը, որտեղ հնարավոր է օրական մինչև 15 վիրահատություն կատարել»:
• Տարածաշրջանային ներգրավվածություն. թեև ռեպորտաժում նշվում է, որ, ԱՄԷ-ն «Պաղեստինի ապագայի վրա լավագույնս ազդող տարածաշրջանային ուժ դառնալու ճանապարհին է», հարցազրույցներից մեկում նորին գերազանցություն Ռիմ ալ Հաշիմին սահմանել է ԱՄԷ-ի տարածաշրջանային ներգրավվածության պայմանները:
Նորին գերազանցություն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցում ԱՄԷ-ի դիրքորոշմանը՝ հայտարարելով, որ «իմաստ չկա վերակառուցել և կրկին նույն տեղում հայտնվել: Մենք պետք է ընդհատենք բռնության այս մշտական ալիքը: Եթե Իսրայելը ընդունի, որ երկարաժամկետ խաղաղության համար Պաղեստինի ժողովուրդը նույնպես պետք է ունենա իր սեփական պետությունը, դա կփոխի խաղը, որը արաբական աշխարհի համար հնարավորություն կստեղծի հանդես գալ Իսրայելի հետ հարաբերությունների օգտին»: Նա հավելել է, որ ոչ պակաս կարևոր է այն, որ իրավասու և բարեփոխված, թափանցիկ գործունեություն ծավալող Պաղեստինի կառավարությունը կարողանա հառնել՝ իր ժողովրդի կարիքները հոգալու համար:
•ԱՄԷ-ն պնդում է, որ չի միջամտելու Գազայի քաղաքականությանը։ Ռեպորտաժում հակիրճ հիշատակվում է Մոհամմադ Դահլանի «աքսորը» Աբու Դաբիում, որտեղ նրան նախկինում վստահվել են բարեգործական նախաձեռնություններ՝ միաժամանակ ընդգծելով նրա վիճելի կարգավիճակը։
•Վավերագրական ֆիլմն ավարտվում է երիտասարդ Մուստաֆայի և Ալիի Աբու Դաբի ժամանումից մեկ ամիս անց կատարվող իրադարձությունների հիշատակմամբ, երբ նրանք փորձում են նորից սկսել իրենց կյանքը, տնից հեռու և վերականգնել ուժերը: Ռեպորտաժի ավարտին նշվում է, որ Գազայում՝ տանը, ամեն ինչ պետք է վերակառուցվի, «մեծ մարտահրավեր, որին պատրաստվում է նաև Էմիրությունները»:
Թարգմանությունը՝ Հուրի Բաղդասարյանի