Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը լքեց քննչական կոմիտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո՝ այսօր, աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետրոս Պետրոսյանը։

«Յուրաքանչյուր առավոտ աշխատանքի (ծառայության) եմ ներկայացել Հայրենիքիս անմնացորդ ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն որոշել եմ զբաղվել փաստաբանությամբ եւ այսուհետ այդ կերպ ծառայել ժողովրդիս ու պետությանս։

Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր ղեկավարներիս, որոնք երբեւէ հավատացել եւ վստահել են ինձ։

Շնորհակալություն բոլոր ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում, եւ որոնց հետ անցել ենք բարդ, դժվար, տեղ-տեղ վտանգավոր, բայց միեւնույն ժամանակ պատվաբեր ճանապարհ։

Աստված պահապան մեր Հայրենիքին…»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ 2024թվականին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Պետրոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ: Նա դատախազությունը լքեց Գլխավոր դատախազի հետ տարաձայնության արդյունքում եւ նոր պաշտոն ստացավ Կոմիտեում։




Լրահոս