
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ․ այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ըստ Բայրամովի՝ խաղաղության երկու հոդվածների վերաբերյալ լիարժեք համաձայնություն ձեռք չի բերվել։
«Բանակցություններ են ընթանում: Հայաստանի սահմանադրության մեջ և իրավական փաստաթղթերում դեռևս հավակնություններ կան ադրբեջանական հողերի նկատմամբ: Դրանք պետք է լուծում գտնեն»,- ասել է Բայրամովը՝ նշելով, որ հաջորդ հանդիպման վայրի և ժամի վերաբերյալ դեռևս համաձայնություն չկա: