ՄԱՐԶՊԵՏԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Արտաշատ) սկսվելու է նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Վարդգես Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ նախկին մարզպետին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական լիազորությունները գերազանցելու եւ չարաշահումների համար: Վարդգես Հովակիմյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ մինչեւ հիմա դատական նիստերը հետաձգվել են տարբեր պատճառաբանություններով, հիմնականում մեղադրող կողմի բացակայության պատճառով: «Այս նիստին, կարծում եմ, կներկայացնեն մեղադրական եզրակացությունը, իսկ ես պնդելու եմ, որ ինձ մեղավոր չեմ ճանաչում»,-ասաց Հովակիմյանը:




Լրահոս