ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բևեռ»-ի անդամին տարել են քննչական կոմիտե․ փնտրում են Փաշինյանի կնոջը դավաճան բղավողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամ Գեւորգ Սաֆարյանին Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, Ծիծեռնակաբերդում «դավաճան», «հողատու» անվանելու քրեական գործով քննչական կոմիտե են հրավիրել: Փնտրում են վարչապետի կնոջը Ծիծեռնակաբերդում «դավաճան», «հողատու» բղավողներին :

Հիշեցնենք, որ 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։

Արդյունքում՝ մի խումբ անձանց կողմից առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

ArmLur.am-ը դատական նիստից հետո հարց ուղղեց Աննա Հակոբյանին «հողատու», «դավաճան» անվանելու գործով դատախազին, թե ինչու միայն թիրախավորեցին 67-ամյա պապիկին և ինչու ի վերջո վարչապետի կնոջը չեն հարցաքննել։

Մանրամասները՝ տեսանյությում

Քնար Մանուկյան




Լրահոս