Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկի «Զորավար Անդրանիկ» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը:

Հաշվի առնելով հաճախորդների թվի աճը և բանկային ծառայությունների հանդեպ մեծ պահանջարկը Յունիբանկը որոշում կայացրեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում բացել ևս մեկ մասնաճյուղ՝ արագ և որակյալ սպասարկում ապահովելու համար: Նորաբաց մասնաճյուղը մասնագիտացված է ֆիզիկական անձանց սպասարկման և վարկավորման ուղղությամբ:

Մասնաճյուղում առկա է նաև վճարային տերմինալ հաշվի համալրում, վարկի մարում կամ տարբեր ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու համար:

«Զորավար Անդրանիկ» մասնաճյուղի հասցեն է Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Անդրանիկի 108/11 և 108/9:




Լրահոս