Հայաստանի խորհրդարանում ավտովթարի հետևանքով մահացած Մհեր Սահակյանին կփոխարինի Արմինե Խերանյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
«ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։ Ազգային Ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Մհեր Սահակյանը մահացել է ավտովթարի հետևանքով։ Նա պատգամավոր էր ընտրվել 2022թ. դեկտեմբերի 10-ին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: