
Անկեղծ ասած, ես մտածում էի, որ այս գումարման խորհրդարանի պատգամավորներին որևէ բանով այլևս զարմացնել հնարավոր չի, բայց երեսպաշտության այն մաստեր-կլասը, որ ցույց տվեցիք, մրցակցության իսկապես չէր դիմանում։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին:
«Հարգանքից է այստեղ խոսք գնում, դատարանների, դատավորի իմիջից եք խոսում, դատավորի ձեր չափորոշիչներն եք ներկայացնում, ասում եք, թե դատարանը ինչ իմիջային խնդիրներ ունի և ինչպես պետք է լուծել: Ես ներողություն եմ խնդրում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,- հարց ուղղեց Խամոյանն ու բեջբերեց Ալեքսանդր Սիրունյանի նախկին գրառումներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում։