
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի կանանց 80-րդ առաջնությունը:
Մրցաշարի 7-րդ տուրում հաղթանակ են տոնել Նվարդ Հայրապետյանը, Պոլինա Կոբակը և Մարիամ Ավետիսյանը: Միավորը կիսել են Գասպարյան-Գաբոյան, Դանիելյան-Հարությունյան զույգերը:
Այժմ Հայաստանի կանանց առաջնության առաջատարը 5,5 միավորով Սուսաննա Գաբոյանն է: 5 միավոր ունի Աննա Խաչատրյանը և 4,5` Մարիամ Ավետիսյանը:
Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը կավարտվի հունվարի 22-ին: