
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսին ընկերական խաղ կունենա Չեռնոգորիայի հետ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ:
Խաղը կկայանա հունիսի 9-ին` Չեռնոգորիայում:
Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը և ժամը հայտնի կդառնան ավելի ուշ: