Armenian text to speach

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ շարվել են բազմամետրանոց հերթում, որպեսզի մուտք գործեն Վաշինգտոնի կենտրոնի Capital One Arena, որտեղ տեղի կունենա ԱՄՆ նախագահի երդմնակալությունը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ժամանածներից շատերը կրում էին գլխարկներ, Թրամփի խորհրդանիշներով շարֆեր։

Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խորհրդանշական հագուստ և աքսեսուարներ ձեռք բերել, տեղադրվել են հուշանվերներով բազմաթիվ տաղավարներ։ Թղթակցի հաղորդմամբ՝ Թրամփի անունով գլխարկն արժե 20 դոլար, ջեմպերն ու սպորտային տաբատը՝ 80 դոլար։

Սպասվում է, որ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Վաշինգտոնի ժամանակով 11։00-ին։




Լրահոս