ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դոնալդ Թրամփի որոշումները. ինչ հայտարարեց երդմնակալության ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը։ Երդմնակալությունը տեղի ունեցավ 2025 թվականի հունվարի 20-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքում։

ԱՄՆ 45-րդ նախագահը երկրորդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը՝ դառնալով Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը։ Երդմնակալության արարողության ժամանակ Դոնալդ Թրամփը երդվեց՝ օգտագործելով Աստվածաշունչը։

Երդմնակալությունից հետո իր ելույթում Թրամփը հայտարարեց, որ «Ամերիկայի ոսկե դարաշրջանը սկսվում է հենց այժմ» և խոստացավ «Ամերիկան դնել առաջին տեղում»։

Դոնալդ Թրամփը որպես ԱՄՆ նախագահ ստորագրել է առաջին հրամանագրերը։

Այսպիսով, անհապաղ վերացնել կառավարության բոլոր գրաքննությունները՝ խոսքի ազատությունը Ամերիկա վերադարձնելու համար։

ԱՄՆ-ում ճանաչել միայն երկու սեռ՝ արական և իգական։ ԱՄՆ-ը կվերանվանի Մեքսիկական ծոցը Ամերիկայի ծոց, իսկ Դենալի լեռը՝ Մակքինլի։ Ամերիկան կվերադարձնի Պանամայի ջրանցքը։ Նա նաև խոստացել է լինել խաղաղարար և միավորող և ավարտել բոլոր պատերազմները։

Թրամփը ստորագրել է հրաման՝ անօրինական ներգաղթյալների երեխաների ծննդյան իրավունքից զրկելու մասին։

Հրամանը հակասում է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությանը և, հավանաբար, կվիճարկվի ԱՄՆ Գերագույն դատարանում:

Էմմա Միքայելյան




Լրահոս