Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաղթել է դատարանում․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երևի կհիշեք, որ Երևանի Ավագանու ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ը մի ձայնագրություն էր տարածել, որով իրենց ներկայացուցիչը ներկայանում էր որպես «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանի օգնական և հարցեր էր տալիս որոշ համայնքների վարչական ղեկավարների և այլ անձնաց՝ իբր թե ես ինչ-որ հանձնարարություններ եմ իրենց տվել ընտրություններում ձայն ապահովելու համար և այդ մասով համապատասխան «ճշտումներ» էր անում։
Դրանից հետո, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունից դիմեցինք դատարան՝ զրպարտելու համար և դատարանը դեռ ամիսներ առաջ որոշեց (հիմա եմ գրում, քանի որ երեկ տեսա նորից շահարկվեց թեման).
Վ Ճ Ռ Ե Ց
…պարտավորեցնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը հրապարակայնորեն հերքել պատասխանողի պաշտոնական «www.uic.am» կայքում 21.07.2023թ. հրապարակված հոդվածի զրպարտություն համարվող տվյալները՝ հետևյալ ձևով․ Տեղադրել հայտարարություն պատասխանողի՝ «www.uic.am» կայքում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով՝ առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ ««Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը զրպարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը», իսկ բովանդակությունը շարադրել այսպես. ««www.uic.am» կայքում 21.07.2023թ. հրապարակվել է լրատվական հոդված այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը օգտագործում է այլ համայնքների վարչական ռեսուրսը՝ Երևանի ընտրությունների համար ձայներ հավաքելու մեջ: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը զրպարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:»:…»,- գրել է նա։




Լրահոս