
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է գործարք կնքել ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, սակայն չի հստակեցրել, թե ինչ պայմաններով։
«Նա ինձ ասաց, որ ցանկանում է գործարք»,- ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տան կողմից հեռարձակվող Օվալաձեւ սենյակից:
Նա կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նույնպես պատրաստ լինել գործարք կնքելուն, քանի որ կարծում է, որ դա կբխի Ռուսաստանի շահերից։