Ուղիղ 6 տարի առաջ, երբ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրեց Տիգրան Սարգսյանը, 2008 նա իր անձնական հաշիվներում ուներ 17 միլիոն 247 հազար դրամ և 22 հազար դոլար:
2013 թվականին նրա ունեցվածքը հասել է աստղաբաշխական թվերի: Տ. Սարգսյանի հաշիվներին կա 12 մլն դրամ, իսկ ունեցած 22 հազար ԱՄՆ դոլարը դարձել է 987 հազար դոլար:
Ըստ պաշտոնական տվյալների, վարչապետ Տիգրան Սարգսյանը այսքան ունեցվածքը կուտակել է 4 մլն 361 հազար դրամ աշխատավարձ ստանալով: Բացի աշխատավարձից նա տարեկան 220 հազար դրամ դասախոսական աշխատանքի համար գումար է ստանում:
Ուշագրավն այն է, որ ՀՀ վարչապետը իր պաշտոնավարման 6 տարիներին հասցրել է անթիվ անհամար գումարներ ներդնել բանկերում, որոնցից ստանում է շուրջ 45,7 մլն դրամ:
Սրանք միայն պաշտոնական թվերն են, որոնցից բացի, բնականաբար, կան այլ գործարքներ, որոնց մասին չի խոսվում:
armlur.am-ը բացահայտեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ունեցվածքի մի մասը, որը այսօրա դրությամբ հսկայական գումարներ է բերում նրան:
Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին գտնվող այս ջերմատնային ցանցը, ըստ շրջակայքի բնակիչների, հենց Տիգրան Սարգսյանի սեփականությունն է՝ գուցեև ուրիշի անունով:
Վերը թվարկված ֆինանսական կտրուկ աճից հետո, թերևս որեէ մեկի մոտ հարց չի առաջանա, թե ինչ գումարներով է նա գնել այս ջերմոցները:
Առաջիկայում armlur.am -ը կհրապարակի նրա ունեցվածքի մասին վկայող այլ փաստեր ևս: