
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում (Բոլու նահանգ) բռնկված հրդեհի զոհ է դարձել 10 մարդ։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան։
Նախկինում հաղորդվում էր վեց զոհի մասին:
«Քարթալկայա լեռնադահուկային կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, 32-ը տուժել են»,- գրել է նախարարը X-ում։