Ինչպե՞ս Ջորջ Օրուելը սկսեց ստեղծագործել․ գրողի հայտնի մտքերն ու ստեղծագործությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 1949 թվականին լույս տեսած գրքում կային այնպիսի նախազգուշացումներ, դրվագներ և կերպարներ, որոնք թե՛ աշխարհի, թե՛ Հայաստանի այսօրվա պատմության մի մասն են նկարագրում։

Խոսքը գնում է անգլիացի գրող Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիական վեպի մասին, որը, միանշանակ գերել և գերում է շատ ընթերցողների սրտերը։

Օրուելի «1984» վեպում, անկասկած, ներքին գաղտնագրերն ավելի խոր շերտեր ու ակնարկներ էին պարունակում։

Այսօր Ջորջ Օրուելի հիշատակի օրն է։ Օրուելի ձեռագիրը մինչ այժմ էլ արդիական է, սիրված, շատ քննարկված ու քննադատված։

ArmLur.am-ը ներկայացնում է գրողի կյանքից հետաքրքրիր դիպվածներ և գրողի մտքերը։

Ինչո՞ւ էր ստեղծագործում Օրուելը։ Իր հուշերում Օրուելն ասել է․

«Ես ընտանիքում երեք երեխաներից միջնեկն էի:  Մեր միջև  հինգ տարվա տարբերություն կար, և մինչև ութ տարեկանը ես շատ հազվադեպ էի տեսնում հորս: Այս և մյուս պատճառներով ինչ-որ տեղ ինձ միայնակ էի զգում և շուտով ոչ հաճելի վարքագիծ ձեռք բերեցի, որը հակակրանք էր առաջացնում ընկերներիս շրջանում դպրոցական տարիներին: Միայնակ երեխաներին հատուկ պատմություններ հորինելու և երևակայական կերպարների հետ զրուցելու սովորություն ունեի, և կարծում եմ, իմ գրական նկրտումները ամենասկզբից էլ լի են եղել մեկուսացած և թերագնահատված լինելու զգացումներով: Գիտեի, որ խոսքի շնորհք ունեմ ու տհաճ փաստերին առերեսվելու ուժ, և զգում էի, որ այն մի տեսակ առանձին աշխարհ է ստեղծել, որտեղ ես կարող էի վերադարձնել ինքս ինձ այն, ինչ կորցնում էի առօրյա կյանքում: Այնուամենայնիվ, մանկության ու պատանեկության ողջ ընթացքում գրված լուրջ ստեղծագործություններիս (նկատի ունեմ լրջորեն գրված գործերը) ընդհանուր ծավալը մեկ տասնյակ էջ էլ չէր կազմում: Իմ առաջին բանաստեղծությունը գրել եմ հինգ կամ վեց տարեկանում. մայրս այն գրեց իմ թելադրանքով: Ես ոչինչ չեմ հիշում այդ բանաստեղծությունից, միայն հիշում եմ, որ այն վագրի մասին էր, և այդ վագրը աթոռի նման ատամներ ուներ (բավական լավ համեմատություն)»։

Եթե փոքրիկ Օրուելը օրերից մի օր իրեն միայնակ չզգար, ապա գուցե այսօր չլինեին այն ստեղծագործությունները, ինչպիսիք են՝ «Անասնաֆերման» կամ «Անասնական ագարակը», «1984»-ը, «Քահանայի դուստրը» ևա այլն։

ArmLur.am-ը ներկայացնում է նաև գրողի հետաքրքիր մտքերը։

1․ Մարդու ամենավատ թշնամին նրա նյարդային համակարգն է: Ցանկացած պահի ներքին լարվածությունը կարող է արտացոլվել արտաքինում:

2․ Ինչ-որ կերպ հնարավոր է կառուցել գաղտնի աշխարհ, որտեղ կարող ես ապրել ուզածիդ պես: Դրա համար միայն հաջողություն է պետք, մեկ էլ ճարպկություն ու խիզախություն պիտի ունենաս:

3․ Անգործունակ պետությունը վաղ թե ուշ պարտվում է, իսկ գործունակությունը չի կարող հիմնվել պատրանքների վրա: Բացի այդ, գործունակ լինելու համար անհրաժեշտ էր դասեր քաղել անցյալից, նշանակում է՝ բավական ճշգրիտ գաղափար ունենալ այն մասին, թե ինչ է եղել անցյալում:

4․ Մահը երբեք չի գալիս, երբ նրան սպասում ես:

5․ Կա միայն չորս միջոց, որով իշխող խումբը կարող է գահընկեց արվել: Կամ նվաճվում է դրսից, կամ անարդյունավետ է ղեկավարում, և զանգվածները ցանկանում են ապստամբել, կամ դա թույլ է տալիս ձևավորել ուժեղ ու դժգոհ միջին դաս, կամ կորցնում է ինքնավստահությունն ու կառավարելու պատրաստակամությունը: Այս պատճառները չեն ազդում առանձին-առանձին, և որպես կանոն՝ չորսն էլ ինչ-որ չափով ներկա են: Իշխող դասը, որը կարող է պաշտպանվել բոլորից, մշտապես մնում է իշխանության գլխին: Վերջին հաշվով որոշիչ գործոնը բուն իշխող դասակարգի հոգեբանական վիճակն է:

6․ Եթե ուզում ես գաղտնիք պահել, այն պետք է թաքցնես քեզնից: Պետք է իմանաս, որ կա, բայց քանի դեռ անհրաժեշտ չէ, թույլ տաս, որ գիտակցությանդ մեջ մուտք գործի այն տեսքով, որին կարելի է անուն տալ:

7․ Ինքնին ցավը երբեմն բավարար չէ: Լինում են դեպքեր, երբ մարդն ընդդիմանում է ցավին մինչև մահվան պահը: Բայց բոլորի համար էլ կա ինչ-որ անդիմադրելի բան, մի բան, որ հնարավոր չէ նախատեսել: Խիզախությունն ու երկչոտությունը կապ չունեն: Երբ ընկնում ես բարձունքից, պարանից կառչելը վախկոտություն չէ: Երբ ընկնում ես խոր ջրերի մեջ, թոքերդ օդով լցնելը վախկոտություն չէ: Դա ընդամենը բնազդ է, որ անհնար է ոչնչացնել:

8․ Ազատությունը երկուսին գումարած երկու՝ հավասար է չորսի ասելու հնարավորությունն է: Եթե դա թույլատրվի, մնացած ամեն ինչ կբխի դրանից:

9․ Իշխանությունը Կուսակցությանը պետք է ոչ թե իր, այլ մեծամասնության բարեկեցության համար: Իշխանություն պետք է, որովհետև մարդկանց մեծամասնությունը թուլամորթ, երկչոտ արարածներ են, որոնք չեն կարող դիմանալ ազատությանը, չեն կարող նայել ճշմարտության աչքերին. նրանց պետք է կառավարեն և կանոնավոր ստեն նրանք, ովքեր իրենցից ուժեղ են:

10․ Ակնհայտ ճշմարտություն է, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար և Արարչից օժտված են անօտարելի իրավունքով, որոնցից է կյանքի, ազատության ու երջանկության ձգտման իրավունքը: Այդ իրավունքները պահպանելու համար մարդիկ ստեղծում են կառավարություններ, որոնք իշխանություն են ձեռք բերում կառավարվողների համաձայնությամբ: Երբ կառավարման ձևը չի ծառայում այդ նպատակին, ժողովուրդն իրավունք ունի փոխել կամ վերացնել այն և հաստատել նոր Կառավարություն:

11․ Մինչև չգիտակցեն, երբեք չեն ապստամբի, մինչև չապստամբեն, չեն կարող գիտակից դառնալ:

12․ Տհաճ մարդուն ժայռից հրելը ոչ մի խնդիր չի լուծում:

13․ Մի անիծյալ պատերազմը միշտ հաջորդում է մյուսին:

14․ Հնարավոր է պատկերացնել մի հասարակություն, որտեղ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ, անձնական սեփականության ու ճոխությունների առումով, հավասարապես կբաշխվի, մինչդեռ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ կմնա փոքրաթիվ արտոնյալների ձեռքին:

15․ Անգործունակ պետությունը վաղ թե ուշ պարտվում է, իսկ գործունակությունը չի կարող հիմնվել պատրանքների վրա: Բացի այդ, գործունակ լինելու համար անհրաժեշտ էր դասեր քաղել անցյալից, նշանակում է՝ բավական ճշգրիտ գաղափար ունենալ այն մասին, թե ինչ է եղել անցյալում:

Աննա Սրապիոնյան




Լրահոս