Պարոն Փաշինյան, 30 տոկոս զեղչը չի գործում մեկ օրվա կամ 7 օրվա դեպքում․ Հայկ Մարության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանն այսօր մետրոյից հրապարակած տեսանյութով արտահայտեց իր տեսակետը հանրային տրանսպորտի սակագների փոփոխության վերաբերյալ. լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքպետ Հայկ Մարությանը։

«Փաստացի Նիկոլ Փաշինյանն ուղիղ չի ասել, բայց այսօր հրապարակած իր տեսանյութը խոսում է այն մասին, որ դրական է վերաբերվում և հաշտ է այս որոշման հետ։ Պետք է մարդիկ իմանան, որ Նիկոլ Փաշինյանի համար նորմալ է, որ տրանսպորտի տոմսը 300 դրամ է դառնում, եթե մեկ տոմս ես գնում։  300 00-ից 40 000 դրամ ստացող թոշակառուի համար 90 000 դրամ է, ընդ որում թոշակառուները ամենից տուժող կողմ են, քիչ են օգտվում տրանսպորտից, բնականբար, ոչ մի փաթեթ չեն գնելու, 300 դրամ են տալու»,-ասել է նա։

Մարությանը նշեց, որ տեսանյութում Փաշինյանը խոսում է, որ թոշակառուների, ուսանողների համար զեղչ գոյություն ունի։

«Չեն խոսում, որ 300 դրամ տալու դեպքում ոչ մի զեղչ չի գործում։ Փաշինյանն ասում էր չէ՞՝ թոշակառուներին զեղչ է հասնում։ Պարոն Փաշինյան, 30 տոկոս զեղչը չի գործում մեկ օրվա կամ 7 օրվա դեպքում»,-ասել է նա։




Լրահոս