Թե ինչպես հանճարեղ պատանին իրենից հետո գրական մեծ ժառանգություն թողեց․ Պետրոս Դուրյանի ստեղծագործությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երիտասարդ ըլլալ և երգե՜լ,

Ծեր լինել և աղոթե՜լ։ Այս է կյանքը։ Ա՜հ, գեղեցիկ կյանք մ’ալ կա. Սերն է այդ. «Երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ»։

Արևմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանի խոսքերն են, ով չնայած շատ քիչ ապրեց, բայց մնաց հայոց գրականության էջերում, որպես անվանի գրող։

Եթե անծանոթ են գրողի ստեղծագործությունները, ապա թե՛ «Սկյուտարի սոխակ», թե՛ «մեր քնարերգության Վահագնը» անվանումն ու արտահայտությունը արդեն իսկ նկարագրում են Պետրոս Դուրյանի բանաստեղծությունները, ինչը ստեղծում է հնարավորություն փոքրիշատե ստեղծել կարծիք և տպավորություն։

Դուրյանի ստեղծագործությունները ճանաչելը հեշտ, բայց միևնույն ժամանակ դժվար է։ Դուրյանական ստեղծագործությունները սիերը դեպի հայրենիքն ու կինն են, չնայած նրան, որ Դուրյանի ստեղծագործություններում արտացոլվում են նաև բողոքն առ Աստված և տակավին երիտասարդ տարիքում մահանալը։

Պետրոս Դուրյանը հայտնի էր որպես դրամատուրգ և այդպես էլ կարող էր շարունակել դրամատուրգի ճանապարհը, եթե վրա չհասներ մահը։ Պետրոս Դուրյանը մահացել է 21 տարեկան հասակում և միայն գրողի մահից հետո է հայտնաբերվել վերջինիս տասնյակների հասնող և նմանը չունեցող բանաստեղծությունները, որոնցից շատերը դարձան հայտնի և սիրելի ոչ միայն հայ, այլ նաև համաշխարհային պոեզիայի գանձերը։

Չնայած նրան, որ Դուրյանը մահճում ասել է «Ալ ժամանակ չունիմ…», այնուամենայնիվ թողել է գրական մեծ ժառանգություն։

Հայ մեծերից Պարույր Սևակը մի առթիվ ասել է, որ «եթե մի չար հրաշքով գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները՝ Դուրյանի «Լճակով» կարելի է վերստեղծել դրանք»։

ArmLur.am-ը ներկայացնում է հայ մեծերի խոսքերը, կարծիքները Պետրոս Դուրյանի մասին։

«Նա է մեր նոր քնարերգության առաջին մեծը և միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետև նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը». Պարույր Սևակ

«Դուրյանի աշխարհում լճակ կա, և ի՜նչ լճակ։ Եթե մի չար հրաշքով գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները՝ Դուրյանի «Լճակով» կարելի է վերստեղծել դրանք։ Նա մեզ, իր օրինակով, մտերմացրեց այդ «մելամաղձոտ» լճակին, ինչպես նաև սովորեցրեց «գրավիլ, լռել ու խոկալ»». Պարույր Սևակ

«Դուրյանն ամենեն պարզը և իր պարզության մեջ զգացման ամենեն վեհ բարձրությանը հասնող, բուն ժողովրդային հանճարն է ըստ իս». Գրիգոր Զոհրապ

«Ապրելու և սիրվելու իրավունքով ծնված բանաստեղծը միայն կյանքի «սև կաթը» ըմպեց, բայց երբեք չդավաճանեց իր քնարն ու վեհ կոչմանը: Իր մեծ նախորդ Սայաթ-Նովայի նման «զայրացավ», բայց երբեք չանիծեց». Հովհաննես Թումանյան

Չնայած, որ Դուրյանը մերժված սիրո երգիչ էր, չէր կարող ապրել առանց սիրո։

Մերժված սիրո երգչի գրչին են պատկանում «Նե», «Զնե պաշտեմ», «Մանիշակ», «Ներա հետ», «Սիրել» և «Դրժել», «Լճակ», «Ի՞նչ կըսեն», «Տրտունջք» բանաստեղծությունները։

Պոլսի Սկյուտար թաղամասում ծնված 21-ամյա բանաստեղծը 1872-ին թաղվում է հենց Սկյուտարի գերեզմանոցում, ու հետո նրա գանգոսկրները հանձնվել է Երեւանի Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանին ի պահ։ Դուրյանը մահացավ թոքախտից՝ երազելով իր տաղերի ժողովածուի լույսընծայման մասին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս