Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի, տուժել է 51 մարդ: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՆԳՆ ղեկավարին:
Նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ հրդեհի մասին տեղեկություն է ստացվել ժամը 03:27-ին, արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված են տարբեր ծառայությունների 267 աշխատակիցներ։