Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 21-ին, ժամը 15:22-ին ահազանգ է ստացել, որ Դաշտադեմ գյուղում այրվում է խոտածածկույթ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դաշտադեմ և Մեղվահովիտ գյուղերի միջև ընկած դաշտավայրում։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 18։12-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականցրել 15 հա տարածքում։