Armenian text to speach

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եվրախորհրդարանի անդամները Բելառուսի վերաբերյալ բանաձևով մտադիր են կոչ անել ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև շարունակել ընդլայնել պատժամիջոցներն այդ երկրի դեմ։ Այդ մասին ասված է Եվրախորհրդարանի կայքում հրապարակված փաստաթղթի նախագծում։

Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն և պարտադիր չեն Եվրամիության ինստիտուտների կամ ԵՄ անդամ երկրների համար: Հունվարի 22-ին սպասվում են հակաբելառուսական բանաձևի քննարկումներն ու քվեարկությունը։

«Եվրախորհրդարանը դատապարտում է Բելառուսում նախագահական ընտրությունների նախաշեմին ազատության, արդարության և թափանցիկության բացակայությունը և կոչ է անում ԵՄ-ին, նրա անդամ երկրներին և միջազգային հանրությանը կտրականապես մերժել գալիք ընտրություններն ու նախընտրական քարոզարշավը՝ որպես կեղծիք, քանի որ դրանք չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների նվազագույն միջազգային չափանիշներին։ Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին, նրա անդամ երկրներին և միջազգային հանրությանը շարունակել չճանաչել Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ որպես նախագահի լեգիտիմությունը 2025 թվականի հունվարի 26-ից հետո, ինչպես նաև կոչ է անում Բելառուսում ազատ և արդար ընտրություններ անցկացնել»,- ասված է փաստաթղթի նախագծում։




Լրահոս