Քիչ առաջ ՔՊ-ում ԲԴԽ անդամի միակ թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հայտնեց, որ քննարկումների արդյունքում կամովին որոշել է իր թեկնածությունը հանել:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր․
«ՔՊ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի մասով դեռ երկմտում են։
Թեև մինչ վերջերս իշխող թիմը վստահ էր՝ նրան ընտրելու հարցում, բայց բանն այն է, որ անգամ ՔՊ-ականներն իրենց առաջադրած թեկնածուի խայտառակ ու տգետ բառապաշարով գրառումները չեն կարողանում արդարացնել։
ԲԴԽ անդամի ընտրությունը կայանալու է այսօր՝ 15։00-ին, բայց ՔՊ-ից ArmLur.am-ին փոխանցեցին, որ դեռ վերջնական որոշում չունեն Սիրունյանի մասով։
Այս պահին իշխող ֆրակցիան նիստ է անում և որոշելու են՝ ընտրելու՞ են Սիրունյանին, թե՞ ոչ։
ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այնքան է թշնամանք տարածող գրառումներ արել, որ նրան ընտրելը իսկապես խայտառակություն կլինի, ուստի ՔՊ-ականները տատանվում են՝ ընտրե՞լ նրան, եվ կրկին իջեցնել առանց այն էլ ցածր վարկանիշը, թե՞ հետ կանգնել այդ որոշումից։
Նշենք, որ ընդդիմադիրները հայտարարել են՝ չեն մասնակցելու ԲԴԽ անդամի ընտրությանը»։