
Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի օգոստոսին, և ՎԶՄԲ-ն համաձայնել է տրամադրել 40 մլն դոլարի վարկ։
Ծրագրի նպատակներն են վերականգնվող էներգետիկայի զարգացում՝ ընդլայնելով դրա ծավալներն ու ինտեգրումը էլեկտրահաղորդման ցանցում, էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացում՝ ապահովելով դրանց հուսալիությունը և կայունությունը, էլեկտրահաղորդման ընկերության առևտրային կենսունակության բարձրացում։
Մանրամասները՝ տեսանյութում։