Ի՞նչն է եղել ԲԴԽ անդամի միակ թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ չգնալու պատճառը:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ականներին այնքան չի մտահոգել նրա թշնամանք տարածող գրառումները արցախցիների կամ զոհված զինծառայողի մոր մասին, որքան նոր բացահայտումը: Մասնավորապես ՔՊ-ականները բացահայտել են, որ Սիրունյանն իրականացրել է հետախուզման մեջ գտնվող հայտնի նախկին գործարարներից մեկի պաշտպանությունը, որին այդպես էլ ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԳՏՆԵԼ, Հայաստան վերադարձնել ու պատասխանատվության կանչել։
Այդ հանգամանքը դրվել է Սիրունյանի դիմաց, ինչից դրդված էլ նա հրաժարվել է իր թեկնածությունից:
Նշենք, որ քիչ առաջ ՔՊ-ում ԲԴԽ անդամի միակ թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հայտնեց, որ քննարկումների արդյունքում կամովին որոշել է իր թեկնածությունը հանել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան