ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոսկին կհարկվի, սակայն առանց գույքագրման․ ինչ արդյունք տվեց կառավարության հետ հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե ունեք ժառանգություն ստացած ոսկեղեն, օրինակ՝ տատիկից ստացած քյամար, շտապեք գտնել փաստաթուղթ, որը կհաստատի դրա գոյության կամ ձեռքբերման մասին։ Կհարցնեք, թե ինչու, ասեմ, պատասխանը պարզ է՝ պատճառը հարկային օրենսգրքի նոր փոփոխություններն են։

Առևտրական գործունեության հարկը 5%-ից 10%-ի փոխվելուց հետո Ոսկու շուկայում խուճապային, եթե ոչ ճամպրուկային տրամադրություն է։ Նախ հարկային տոկոսն է պետությունը բարձրացնում, ապա ստիպում, որ ոսկին գույքագրեն և ֆակտուրա տան ոսկու համար։ Այսինքն պետք է շտապենք գույքագրել ժառանգություն ստացված ոսկին, սակայն Հայաստանում նման փաստաթուղթ որևէ կառույց չի տալիս։

Ամուսնու պատրաստած ձեռագործ մատանիները վաճառող կինը պատմում է, թե ինչպես է սեփական բիզնեսը կորցնելու հարկերի բարձրացման և հարկատեսակի փոփոխման պատճառով։

Ոչ միայն ոսկերիչներն ու ոսկեվաճառներն են բողոքի ձայն բարձրացնում, այլևս այլ տնտեսվարողներ, որոնք զբաղվում են վաճառքի բիզնեսով, նրանց ևս վերաբերում է հարկային օրենսգրքի փոփոխությունները, այսուհետ նրանք պետք է շրջանառության հարկատեսակով աշխատեն, ինչն էլ վրդովվեցրել է նրանց։

Տնտեսվարողների այցերը կառավարության բակ այդպես էլ ոչ մի արդյունք չեն տվել, բացառությամբ մի քանի հանդիպման, որոնք եղել են անարդյունք և ոչ շահադիտական։ Կառավարությունն օրենքը չի պատրաստվում հետ կանչել, իսկ տնտեսվարողներն էլ նման տոկոսներով հարկեր պատրաստ չեն վճարել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս