
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արսեն Թորոսյանը:
Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովում ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65 պատգամավոր՝ ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ Թորոսյանն ընտրվել է 64 կողմ, 1 դեմ ձայներով:
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: