32-ամյա Արման Գասպարյանը Արդարադատության նախարարության աշխատակիցների կողմից բռնությունների է ենթարկվել` ինչն ուղեկցվել է նաև իր հասցեին հնչեցվող հայհոյանքներով:
Նշենք նաև, որ քաղաքացին ձայնագրել է բռնության ընթացքը և հանձնել ՄԻՊ գրասենյակին: ՄԻ պաշտպանը ձայնագրությունը հանձնել է ՀՔԾ:
Armlur.am-ը ՀՔԾ-ից տեղեկացավ, որ որ ՄԻՊ նամակին ընթացք է տրվել:
«Նամակին ընթացք է տրվել, և նյութեր են նախապատրաստվում: Քրեական գործ կհարուցվի, թե ոչ, դեռ վաղ է ասել»,- Armlur.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը: