Armenian text to speach

Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների ընտանիքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։

Փաշինյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը շոկային է. ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին»,-իր գրառման մեջ նշել է վարչապետ Փաշինյանը՝ հրդեհի հետևանքով վիրավորված անձանց մաղթելով շուտափույթ ապաքինում։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս ցավակցել էր Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ։

Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի, պարզվել է 52 զոհի ինքնությունը, որոնցից 45-ի դիերը հանձնվել են հարազատներին։




Լրահոս