
Իրանի Համադանի նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Երկու օդաչուներն էլ ողջ են մնացել միջադեպից հետո։ Այս մասին հաղորդում է իրանական YJC գործակալությունը։
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Կաբուդրահանգ քաղաքում։ Ռազմական ինքնաթիռում գտնվող երկու օդաչուները թեթև վնասվածքներ են ստացել։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի պատճառները հայտնի չեն։ Կատարվում է հետաքննություն: