
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամներին` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Հանդիպման սկզբում Նախագահ Սահակյանը շնորհավորել է կանանց մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ` մաղթելով հաջողություն և ամենայն բարիք:
Քննարկվել են Հայաստանի ու Արցախի խորհրդարանների միջև կապերի հետևողական խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն