
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 15-21-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոն վարչական շրջանում՝ հունվարի15-ին, 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին,
Նոր Նորքում՝ հունվարի 19-ին, 20-ին և 21-ին,
Արաբկիրում և Շենգավիթում՝ չեն գերազանցել։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։