Armlur.am-ը սկսում է շարք, որի ընթացքում իրավական ոլորտը լուսաբանող լրագրող Քնար Մանուկյանը կպատմի ՀՀ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող տղամարդկանց ճակատագրերի մասին։
Եվ այպես, հաղորդաշարի երրորդ մասում «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանն էմ ով 10 տարի է՝ գտնվում է բանտում։
2015թ. օգոստոսի 5-ին Երևանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:
53-ամյա էքստրասենսի սպանության դեպքով 2018 թվականի մարտի 5-ին Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման:
Այս աղմկահարույց սպանությունից 2 տարի անց՝ 2017 թվականի հունվարի 8-ին, Մուսալեռում գազի արտահոսքից մահացած գտան էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով կարևորագույն վկային՝ Աննա Միսակյանին։ Աննա Միսակյանն այս գործով առանցքային վկա էր համարվում, քանի որ էքստրասենսի սպանության ժամանակ, ինչպես ասել էր դատարանում, եղել էր մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանի հետ և տեսել, թե ինչպես է արնաքամ լինում Անի Մաջնունյանը:
Մանրամասները՝ հաղորդաշարի հերթական համարում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան