
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 2025 թվականի չեմպիոնը Ռոբերտ Հովհաննիսյանն է:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ առաջնության վերջին տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը մրցեց Մամիկոն Ղարիբյանի հետ: Հովհաննիսյանը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով և հաղթանակի հասավ: Նա վաստակեց 6,5 միավոր և դարձավ երկրի չեմպիոն իր կարիերայում 3-րդ անգամ։