
Երևանում Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը հունվարի 22-ին ժամը 24:00-ից մինչև հունվարի 23-ը ժամը 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ երթևեկության դադարեցումը պայմանավորված է Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով: