այաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ է տեղափոխվել:
Հայազգի ֆուտբոլիստը Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ից վարձավճարով հանդես կգա «Կայզերսլաուտերնում»: Կայզերսլաուտերն քաղաքի համանուն թիմը հանդես է գալիս երկրորդ Բունդեսլիգայում: Թիմն այժմ մրցաշարային աղյուսակում 5-րդն է:
Հրանտ-Լեոն Ռանոսը Մյունխենգլադբախի «Բորուսիա» էր տեղափոխվել 2023 թվականին և այս տարիների ընթացքում ընդհանուր առմամբ մասնակցել է միայն 12 խաղի: