
Այսօր Երեւան-Երասխ ճանապարհին բախվել են ՊՆ «Կամազ»-ն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնի դարձավ ArmLur.am-ին, «Կամազ»-ում եղել է 25 զինվոր։ Բարեբախտաբար, զինվորներից որեւէ մեկը վնասվածք չի ստացել, իսկ ահա վիրավորները եղել են «Toyota» մեքենայի ուղեւորները։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը:
ArmLur.am-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ դեպքի վայրից։
Քնար Մանուկյան