
Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ մարդկանց բանկային տվյալների վերաբերյալ որևէ հարցում չի անցկացնում:
«Խնդրում ենք զգոն լինել և որևէ տվյալ չտրամադրել հեռախոսային կամ սոցհարթակներով ուղղված հարցերի դեպքում:
Ֆինանսական կառույցները տիրապետում են համապատասխան տվյալների՝ նման հարցումների անհրաժեշտություն չկա»,- ասված է հաղորդագրության մեջ: