
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր` հունվարի 22-ին, անցկացվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների վերջին խաղափուլը:
Տղամարդկանց պայքարում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը կարիերայում 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։
Կանանց պայքարում հաղթող ճանաչվեց կանանց շախմատի միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը՝ 4-րդ անգամ նվաճելով շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը (2015, 2021, 2024, 2025 թվականներին)։