
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մի ռուս զինվոր կրակել և սպանել է ուկրաինացի ռազմածովային սպա՝ 33-ամյա Ստանիսլավ Կարաչևսկիին. տեղեկցնում է APA-ն՝ հղում անելով Euronews-ին:
Նախարարությունը քիչ տեղեկություն է հայտնել դեպքի վերաբերյալ, համաձայն որի՝ Կարաչևսկին կռիվ է սկսել ռուս զինվորի հետ, որից հետո փորձել է փախչել:
Սպանվածի մարմինն այժմ հետաքննվում է:
Ռուսական կողմը ռուս զինվորի նման քայլը մեկնաբանում է որպես ինքնապաշտպանություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: