Թրամփը հութիներին ներառել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով Եմենի հութի ապստամբները, որոնք պաշտոնապես հայտնի են որպես «Անսար Ալլահ», սահմանվում են որպես «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն», հայտարարել է Սպիտակ տունը:

Թրամփի նախորդի՝ Ջո Բայդենի օրոք հութիները ներառվել էին «հատուկ նշանակության համաշխարհային ահաբեկչական կազմակերպությունների» ցուցակում։ Սա ավելի քիչ սահմանափակող դասակարգում է: Մինչդեռ Թրամփի որոշումը նպատակ ունի վերականգնել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության  ավելի խիստ և  սահմանափակող կարգավիճակը:

Թրամփի գործադիր հրամանում ասվում է, որ հութիները «բազմաթիվ հարձակումներ են իրականացրել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ներառյալ մի քանի հարձակումներ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական օդանավակայանների վրա և 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ավելի քան 300 արկ են արձակել Իսրայելի ուղղությամբ»: 2023-ի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից մի քանի շաբաթ անց հութիները հարձակումներ են սկսել Կարմիր ծովում և Ադենի ծոցում նավերի վրա՝ պնդելով, որ այդկերպ աջակցում են պաղեստինցիներին: Նրանք նաև նշել են, որ Իսրայելին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային պատկանող նավերը «լեգիտիմ թիրախներ» են հարվածների համար:




Լրահոս